ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հերթական կեղծիքն է տարածել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ պնդելով, թե իբր Անդրանիկ Թևանյանի նկատմամբ լրտեսության մեղադրանք է առաջադրված, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Վահագն Ալեքսանյանը փորձում է սուտ տեղեկություններ տարածել Անդրանիկ Թևանյանի մասին, սակայն այդպես էլ հնարավոր չի լինում այդ սուտը որպես ճշմարտություն հրամցնել հանրությանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական հետապնդման շրջանակներում ներկայացված մեղադրանքից, ըստ էության, ոչինչ չի մնացել։
Չկա՛ 622 000 դոլարի թեման, չկա՛ օտարերկրյա հատուկ ծառայությունն ու հավաքագրումը, չկա՛ լրտեսությունը։ Պաշտպանները նշում են, որ պետական գաղտնիքի առկայության մասին որևէ ապացույց գոյություն չունի, ուր մնաց թե խոսք գնար ինչ-որ փոխանցման մասին։ Անդրանիկ Թևանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ քրեական վարույթը՝ կարճվի։
Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆ